Կիկրոպյան ամրոց է: Գտնվում է Ենոքավան գյուղի մոտ, Աստղի բլուր ամրոցից 2 կմ արևմուտք, բարձր լեռան գագաթին։ Ամրոցի հյուսիսային և արևմտյան լանջերը անմատչելի են, արհեստական ամրություններ կառուցվել են միայն ամրոցի արևելյան և հարավային հատվածներում, որտեղ շարվել են 3 մ հաստությամբ պարսպապատեր։ Ամրոցը զբաղեցրել է ավելի քան 2 հեկտար տարածություն, որն այժմ ծածկված է անտառով։ Անմիջականորեն մոտ գտնվելով Աստղի բլուր նշանավոր ամրոցին, բնակելի շենքերի բացակայությունը հիմք է տալիս ենթադրելու, որ Կոտաքարի ամրոցը հանդիսացել է պահակակետ, միաժամանակ ծառայել է թշնամիների հարձակումներից անասունները թաքցնելու ապահով վայր։
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!