Գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի համանուն գյուղի հյուսիսային կողմում, բլրի գագաթին: Թվագրվում է XIII դարով: Ուղղանկյուն է, անկյուններում կլոր աշտարակներով, կառուցված մաքուր տաշած տուֆի խոշոր քարերից, իսկ պատերի ստորին մասը՝ կոպտատաշ բազալտից: Մուտքերը հյուսիսից (այժմ ավերված) և հարավից են՝ ներսից կից թաղակապ սրահ–անցումով:
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!