1921թ. աշնանը մեծանուն երաժիշտ Ռոմանոս Մելիքյանը ձեռնամուխ եղավ երաժշտական ստուդիայի կազմակերպման գործին (հիմնադրվեց 1921թ.) և երկու տարի անց վերաճեց Կոնսերվատորիայի: Երևանի պետական համալսարանից հետո Կոնսերվատորիան Խորհրդային Հայաստանի երկրորդ բարձրագույն ուսումնական հաստատություն էր: 1946թ. աշնանը, գործունեության 25 ամյակի առթիվ՝ Կոնսերվատորիային շնորհվեց ամենայն հայոց երաժշտապետի՝ Կոմիտասի անունը: Այսօր Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան հանրապետության առաջատար երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատությունն է: 1969թ.-ից Կոնսերվատորիան գործում է Երևանի Սայաթ–Նովա փողոցում կառուցված քառահարկ շենքում: Կոնսերվատորիայի գրադարանի ֆոնդը հիմնականում կազմված Է նոտային և երաժշտական մասնագիտական գրականությունից: Գրադարանն ունի նաև հարուստ ձայնադարան (4000 ձայնասկավառակ, 800 մագնի–տոֆոնային ժապավեն, 200 լազերային սկավառակ): Կոնսերվատորիայի առջևի պուրակում տեղադրված է մեծն Կոմիտասի արձանը: Պուրակը երևանցիների սիրելի հանգստի վայրերից է, որտեղ ամռանը բա ցօթյա համերգներ են կազմակերպվում:
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!