Կաքավաբերդը (IX-XIV դդ.) , հայտնի է նաև Գեղի բերդ, Թաթուլի բերդ անուններով: Գտնվում է Խոսրովի արգելոցում: Գեղին համարվել է Բագրատունիների տոհմական տիրույթ և իր պերճաշուք տեսքի համար միջնադարյան մատենագրության մեջ հիշատակվում է իբրև դղյակ: 11-րդ դարում բերդն անցնում է Պահլավունիներին: 12-13-րդ դարերում բերդին տիրել են Պռոշյանները (Խաղբակյանք): Հ. Դրասխանակերտցին հաղորդում է, որ 924թ. Կաքավաբերդի վրա է հարձակվել արաբ զորավար Բեշիրը և պարտվել Գևորգ Մարզպետունուն: Պատմագրության մեջ վերջին անգամ հիշատակվում է 1224թ., երբ Գառնիի մոտ պարտված Իվանե Զաքարյանը ապաստանել է այստեղ: Մոնղոլները իրենց արշավանքի ժամանակ ավերել են միջնաբերդը: 18-րդ դարերին բնակատեղի է եղել, ըստ երևույթին Դավիթ Բեկի ապստամբության ժամանակ բերդն օգտագործվել է որպես միջնաբերդ: Տեղադրված է Քեղվա և Ազատ գետերն իրարից բաժանող բարձր ու անմատչելի ժայռահրվանդանի գագաթին: Բոլոր կողմերից շրջպատված է անմատչելի ժայռերով: Բերդի մատույցներում գտնվում են 200-ից ավելի քարանձավներ, որոնք իրար հետ կապված են գաղտնուղիներիովԱմրոցն կանգուն է, լավ պահպանված: Մինչև 2,5 մ հաստություն և 8-10 մ բարձրություն ունեցող պարիսպները շրջապատում են բերդը և ունեն 8 աշտարակ, բոլոր աշտարակները կանգնած են ժայռաբերանին: Պարսպի մեջ փորված է փոքրիկ վիմափոր եկեղեցի (ներսի կողմից), որի շրջակայքում եղել է կենդանիների (ցլերի) և թռչունների պատկերներով հինգ մեծ վիշապների հուշարձան: Միջնաբերդը տեղադրված է արևմտյան հատվածում, հիմնահատակ ավերված է: Պահպանվել են նաև այլ օժանդական շենքերի ավերակներ։

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *