Գնալով Շատինից դեպի Եղեգիս (Ալայազ) և վերջինից անցնելով 7-8 կիլոմետր, կարելի է հասնել Կաբախլու կոչվող ոչ մեծ գյուղը: Սրանից ոչ հեռու, խոր ձորի մեջ գետակի վրա ձգված էր մի կամուրջ, որը գրականության մեջ հիշատակվում էր որպես համեմատաբար պահպանված կառուցվածք:  Կամուրջը կառուցված էր այնպիսի տեղում, որտեղ ոչ մեծ գետակը սեղմվում է երկու ժայռերի միջև: Կամուրջի խելերը հենվում էին այդ ժայռերի վրա և ջրից բարձր էին 6-7 մետրով: Ձախափնյա խելը ամբողջովին ավերվել է և նրա քարուկիր զանգվածը այժ ընկած է գետակի մեջ: Աջափնյա խելից պահպանվել է մի փոքր մաս: Այն ամբողջովին կառուցված է սրբատաշ քարերի շարվածքով և կրաշաղախով: Հենամիջում խելն ունի նույնպիսի գոտի, ինչպես Ձորագետի կամուրջը: Կամուրջի կառուցվածքն անտարակույս միջնադարյան է և կարող է վերաբերվել 13-14-րդ դարերին: Դատելով մնացորդներից, միակամար կառուցվածքի հենամիջի տարածությունը կազմում էր մոտ 10,0 մ, թաղի լայնությունը՝ 3,40 մ:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *