Շատինի մոտերքի չորրորդ կամ «Ծատուրի» կոչվող կամուրջի ավերակները կարելի է տեսնել, եթե Շատինից խճուղու ճանապարհով իջնենք դեպի Գետափ գյուղը: Նրանք գտնվում են Եղեգիս գետի աջ ափին, հիդրոկայանի դիմացը: Հին կամուրջին անմիջապես կից, վերջին տարիներս կառուցվել է նորը, որով հիդրոկայանի աշխատողները փոխադրվում են ծախ ափը:  Կամուրջի հենամիջային տարածությունը՝ 13,0 մ, բարձրությունը՝ 9,0 մ և թաղի լայնությունը՝ 4,5 մ, միաժամանակ նշելով, որ կամուրջը միակամար էր, սլաքաձև կամարով: Ներկայումս գետի աջ ափին պահպանվել է կամուրջի մասը՝ երկու ճակատային պատերը, վերևից ծածկված հարթ թաղով, որը ծառայում էր որպես հիմք երթևեկային մասի համար և կամրջային թաղի սկիզբը: Կամուրջի ամբողջ կառուցվածքը իրականացված է բազալտի քարերով՝ շարված կրաշաղախով: Ճակատափն պատերի համար օգտագործված են կոպտատաշ, իսկ թաղի համար՝ սրբատաշ քարեր: Ֆակտուրայի այդպիսի տարբերության շնորհիվ, ճակատային պատերի անհարթ մակերևույթի ֆոնի վրա պարզորոշ կերպով գծագրվում է թաղի կորը: Այս կամուրջի ավերակները ավելի լավ, քան որևիցե կանգուն կամուրջ, հնարավորություն են տալիս ուսումնասիրել կամրջաշինության որոշ տեխնիկական կանոններ: Հետաքրքիր է, օրինակ, այն հանգամանքը, որ երկու ճակատային պատերի և երթևեկային մասի տակը գտնվող հարթ թաղի միջև տարածությունը լցված չէ, այլ թողնված է դատարկ: Կամրջային թաղի հետևում, այդ դատարկության մեջ շարվածքը կատարված է աստիճանաձև:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *