Կազմավորվել է 1958-ին (տարածքը՝ 29196 հա), ՀՀ Արարատի մարզում՝ Գեղամա լեռնավահանի հվարմ.՝ Ուրծի, Դահնակի, Երանոսի լեռնաշղթաների, Իրից, Խոսրովասար լեռների լանջերին՝ Ազատ և Վեդի գետերի ավազաններում՝ ծովի մակարդակից 900-2400 մ բարձրություններում՝ Ազատ գետի ջրային պաշարների, գիհուտների, կաղնուտների, լեռնաչորասեր բուսականության, հազվագյուտ կենդանիների ու բույսերի պահպանության նպատակովԸստ Մովսէս Խորենացու՝ Խոսրով Բ թագավորի (գահակալել է 330-338-ին) հրամանով այս տարածքում ստեղծվել է «Խոսրովակերտ» անտառը (այստեղից՝ արգելոցիի անվանումը) և բնակեցվել որսի կենդանիներով ու թռչուններովՏարածքով հոսում են Ազատ և Վեդի գետերն իրենց վտակներով: Կան բազմաթիվ հանքային աղբյուրներ և մի լճակ (մակերեսը՝ 0,3 հա): Բուսական աշխարհն ընդգրկում է բարձրակարգ բույսերի 560 ցեղի և 95 ընտանիքի շուրջ 1800 տեսակ (ՀՀ բուսական աշխարհի ավելի քան 50 %-ը), որոնցից 146-ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքումԿենդանական աշխարհն ընդգրկում է ձկների՝ 9, երկկենցաղների՝ 4, սողունների՝ 30, թռչունների՝ 142, կաթնասունների 50 տեսակ: Ջրավազաններում ապրող ձկներից հայտնի են կարմրախայտը, հայկական կարմրակնը, Քուռի բեղլուն ևն, երկկենցաղներից՝ լճագորտը և փոքրասիական գորտը, կանաչ դոդոշը, սիրիական սխտորագորտը, սողուններից՝ դեղնափորիկը, արևմտյան վիշապիկը, խայտաբղետ իժանման սահնօձը, կասպիական կրիան, գյուրզան ևն, թռչուններից` քարակաքավը, սպիտակագլուխ անգղը, թխակապույտ աղավնին, կաթնասուններից՝ գորշ արջը, լայնականջ ոզնին, լուսանը, առաջավորասիական ընձառյուծը ևն:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *