Խ. Աբովյանի անվան հրապարակը ձևավորվել է 1950թ.: Գտնվում է համանուն փողոցի հյուսիս-արևելյան հատվածի սկզբնամասում: Փողոցը եզրափակող բոլորաձև հրապարակի կենտրոնում տեղակայված է հայ մեծ լուսավորիչ, գրող Խաչատուր Աբովյանի արձանը (1947թ) և պուրակը: Այս շրջանաձև հրապարակի և Քանաքեռ տանող Սարալանջի փողոցի սկզբնամասում հենապատի ձևավորումը իրականացվել է ճարտ. Մ. Գրիգորյանի նախագծով: Հենապատի սկիզբը զարդարում է Այծեմնիկ Ուրարտուի «Կժով կինը» դեկորատիվ քանդակը (1939թ).: Հրապարակում է գտնվում նաև Վ. Շարամբերյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանը:
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!