Գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղի հարավարևելյան կողմում, կիկլոպյան ամրոցից քիչ հեռու, «Պառավի դար» կոչված բլրի լանջին: Խաչաձև հատակագծով գմբեթավոր փոքր շինություն է (VII դ.): Կանգուն է: Արձանագրություն չունի: XI-XII դդ. հիշատակվում է Իլկեվանից անապատ անունով: Պահպանված գմբեթային համակարգը, ճարտարապետական մանրամասերը, շինարարական տեխնիկան բնորոշ են վաղ միջնադարյան նմանատիպ հուշարձաններին: Խաչաթևերի պատերը ուշ միջնադարի վերաշարվածք են:
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!