Իլկասար լեռնագագաթը գտնվում է ՀՀ Արարատի մարզում, Երանոսի լեռնաշղթայի հարավ-արևմտյան կողմում, Ազատ և Վեդի գետերի վերին հոսանքում, Չորառու հեղեղատի ավազանում, Վեդի քաղաքից հյուսիս–արևմուտք։ Լեռնագագաթի բարձրությունը ծովի մակերևույթից 1462 մետր է։ Լեռան հարաբերական բարձրությունը բավականին բարձր է, որի համար էլ ունի հարթավայրից վեր խոյացող սլացիկ տեսք: Տեղացիներն անվանում են Իլանդաղ (թուրքերենից թարգմանաբար «օձասար») հավանաբար տարածքի օձառատ լինելու պատճառով, իսկ Իլկասար է կոչվել իլիկի տեսք ունենալու պատճառով: Լեռան գագաթին կա ամրոցատիպ կառույցի ավերակներ։ Վերջինս զբաղեցնում է լեռան գրեթե ողջ գագաթային հատվածը, անկյուններում ունեցել է կիսակլոր աշտարակներ, իսկ ամրոցի ներսում կան շինությունների ավերակներ: Ամրոցի պարիսպները որոշ հատվածներում անշաղախ են, համեմատաբար լավ են պահպանվել արևմտյան կողմի պարիսպները: Քարատեսակը տեղական ֆելզիտն է: Ամրոցի անունը ցավոք չի պահպանվել, ստեղծման ժամանակը թվագրվում է 4-17-րդ դարեր:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *