Թխկուտ ձորի ամրոցը 0,5 հեկտար տարածությամբ գտնվում է Աղստևի վտակ Թալա գետից ոչ հեռու մի բարձունքի վրա Աստղի բլուր ամրոցից 4 կմ դեպի արևելք։ Կիկրոպյան ամրոց է: Հարավից և արևելքից պաշտպանված է լեռներով և կարիք չի զգացվել լրացուցիչ կառուցումների: Ամրոցը ուղղանկյունաձև է և արևելքից պաշտպանված երկշարք պարիսպներով։ Հարավային մասը և արևելյան ներքին պատը ամրոցը բաժանում են երկու մասի։ 3 մ լայնությամբ պատի առաջին և երկրորդ շարքերը պահպանվել են։ Թխկուտ ձորի, ինչպես նաև Կոտաքարի ամրոցները հանդիսացել են ռազմական ժամանակի պահակակետ՝ Թալա գետի կողմից Աստղի բլուր ամրոցը պաշտ պան ելու համար։
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!