Կազմավորվել է 1981-ին (տարածքը՝ 89 հա) ՀՀ Կոտայքի մարզում՝ Երևանից 8-10 կմ հվարլ.՝ Գեղադիր գի մոտ՝ կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիների անցումային հատվածում՝ ծովի մակարդակից 1300-1450 մ բարձրություններում՝ դաշտավլուկազգիների վայրի ազգակիցների (մասնավորապես վայրի ցորենների աշխարհում եզակի գենոֆոնդի) պահպանության նպատակովԲուսական աշխարհն ընդգրկում է բարձրակարգ բույսերի 176 ցեղի և 42 ընտանիքի 278 տեսակ, որոնցից 7-ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: Տարածքում հանդիպում են աշխարհում հայտնի վայրի ցորենի 4 տեսակից 3-ը (արարատյան, ուրարտու և միահատիկ)՝ ներտեսակային մեծ բազմազանությամբ (շուրջ 110 տարատեսակ): Կենդանական աշխարհն ընդգրկում է երկկենցաղներ՝ կանաչ դոդոշ, լճագորտ, փոքրասիական ծառագորտ, սիրիական սխտորագորտ, սողուններ անդրկովկասյան գյուրզա, ոսկեգույն տրախիլեպիս, սահնօձի տարբեր տեսակներ, միջերկրածովյան կրիա ևն, թռչուններ՝ հիմնականում ճնճղուկազգիներ, կաթնասուններ՝ աղվես, աքիս, կզաքիս, գայլ, գորշուկ, բազմաթիվ կրծողներ ևն:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *