Քաղաքապետարանի վարչական շենքի սկզբնամասում վեր է խոյանում 50մ բարձրությամբ աշտարակը: Քառակողմ աշտարակից դեպի փողոց նայող կենտրոնական մասում՝ հայկական ճարտարապետական զարդանախշերով փորագրված է «Երևան», որի գլխավերևում քանդակված է խաղաղություն խորհրդանշող աղավնին: Աշտարակի բարձրադիր հատվածների խորշերում կամարաձև և ուղղանկյուն, փոքր պատուհաններ են բացվում: Ամենաբարձրադիր մասն ապակեպատ է, որտեղից չորս պատշգամբ է բացվում՝ դեպի քաղաքի տարբեր հատվածներըԱյս աշտարակի ժամացույցը մեծությամբ երկրորդն է՝ Կառավարական շենքի աշտարակի ժամացույցից հետո: Այն տեղադրված է կառույցի 13-րդ հարկի բարձրությամբ՝ 39-40-րդ մետրին հավասար դիրքով, տեխնիկական բարդ լուծումներով: Այն ոչ միայն օրվա ճշգրիտ ժամանակն է ցույց տալիս՝ այլև յուրաքանչյուր ժամն ազդարարում է Երևանի օրհներգ «էրեբունիԵրևան» երգի մեղեդու ղողանջներով:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *