Հիմնադրվել է 1919թ. մայիսի 16-ին‘ ՀՀ նախարարների խորհրդի որոշմամբ (հանդիսավոր բացումը՝ 1920թ. հունվարի 31-ին) ք. Ալեքսանդրապոլի (այժմ ք. Գյումրի) Առևտրական բարձր դպրոցի շենքում: 1921թ. համալսարանը տեղափոխվել է Երևանի Աստաֆյան (այժմ՝ Խ.Աբովյան) փողոցի վերջնահատվածում գտնվող ուսուցչական սեմինարիայի սև, տուֆաշեն շենքը: Դրանից հետո վերանվանվեց «Երևանի ժողովրդական համալսարան»: 1965թ. շահագործման հանձնվեց նոր ու հարմարավետ մասնաշենքը: Այն այսօր Երևանի պետական համալսարանի յոթ հարկանի գլխավոր մասնաշենքն է, որին միանում են տարբեր ֆակուլտետների համար նա–խատեսված եռահարկ թևերը: Մասնաշենքի կորդոնների ճակատները մշակված են եռահարկ բարձրությամբ կամարակապ որմնասյուներով: Շենքի անկյունների կամարակապ սյուները շեշտում են անկյուններն ու ընդգծում շենքի տարածական լուծումը: Համալսարանում գործում են 21 ֆակուլտետ և 104 ամբիոն: Երևանի պետական համալսարանում 1920թ.-ից գործում է գիտական գրադարանը, որն առաջին կարգի բուհական գրա դարան Է‘ շուրջ 2 միլիոն գրքային ֆոնդով (1,2 միլիոն գիտական, 770.000՝ ուսումնական գրականություն, այդ թվում՝ 260653 միավոր օտար լեզուներով): ԵՊՀ–ի գրադարանում առանձնացված Է հնատիպ և հազվագյուտ գրականության ֆոնդը‘ 20770 միավոր: Գրադարանի ֆոնդերի տարեկան համալրումը կազմում է 710000 միավոր: ԵՊՀ–ի գրադարանը սպասարկում է շուրջ 12.000 ընթերցողի, որից շուրջ 9000-ն ուսանողներ են:
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!