Հիմնադրվել է 1881թ. Ռուսաստանի Պետական Խորհրդի հատուկ որոշմամբ‘ Երևանի նահանգի և գյուղական բնակավայրերի դպրոցների համար ուսուցիչներ պատրաստելու նպատակով: Երևանի ուսուցչական սեմինարիայի շենքը գտնվում էր Խ.Աբովյան՝ նախկին Աստաֆյան փողոցի հյուսիս–արևելյան վերջնամասում: Առաջին աշխարհամարտի տարիներին (1914-1918թթ.) սեմինարիայի շենքը վերած վեց որբանոցի, իսկ Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում 1920թ. Հունվարից՝ տրամադրվեց Գյումրի քաղաքի (1919թ. անվանվել է ք. Ալեք– սանդրապոլ) համալսարանին, որի պաշտոնական բացումը կատարվեց 1920թ. հունվարի 31-ին: 1920թ. դեկտեմբերին, ՀԽՍՀ Լուսավորության ժողովրդական կոմիսարիատը որոշեց հիմնադրել Երևանի ժողովրդական համալսարան, որը պաշտոնապես բացվեց 1921թ.: Երևանի Մայր ԲՈՒՀ–ը‘ Երևանի պետական համալսարանը, այս շենքում գործել Է մինչև նոր‘ գլխավոր մասնաշենքի կառուցումը. 1965թ.: Շենքի բակում Էր ամփոփվում համալսարանի առաջին ռեկտոր Հ. Մանանդյանի աճյունը: 2001թ. աճյունը տեղափոխվեց Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն: Սեմինարիայի շենքը 20-րդ դարասկզբի Երևանի ամենանշանակալից և աչքի ընկնող կառույցներից է, որն այսօր Էլ չի կորցրել իր գեղարվեստական և ֆունկցիոնալ արժեքը:
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!