Մնջախաղի ավանդույթը Հայաստանում դարերի պատմություն ունի: Ե՛Վ գրավոր աղբյուրներում, և՛ ձեռագիր մատյաններում կարելի է հանդիպել մնջախաղի դերասանների` կատակների, վարձակների, գուսանների, հուշկապարիկների մասին բազմաթիվ վկայությունների: Նոր ժամանակներում մնջախաղի արվեստի վերազարթոնքը մեր իրականության մեջ կապվում է անվանի ծաղրածու- մնջախաղաց Լեոնիդ Ենգիբարյանի անվան հետ: Որպես կոլեկտիվ բեմարվեստ, մնջախաղի թատրոնի ծննդյան ազդաղողանջը հնչել է 1969 թվականին: 1974թ. մայիսի 18-ին թատերախումբը ցուցադրեց իր անդրանիկ ամբողջական ներկայացումը, ճանաչվեց որպես պրոֆեսիոնալ կոլեկտիվ և ընդգրկվեց Հայհամերգի կազմում: 1983թ. թատրոնը ստացավ պետական կարգավիճակ: 2001թ. թատրոնը կազմակերպում է ՙՆազենիկ՚ մնջախաղի միջազգային փառատոնը` Հայաստանում անկախության տարիների առաջին միջազգային թատերական փառատոնը: 2008 թ. թատրոնը կազմակերպեց Լեոնիդ Ենգիբարյանի անվան Մնջախաղի թատրոնների միջազգային փառատոն Ծաղկաձորում, որն այսուհետև անցկացվում է երկու տարին մեկ: Այժմ թատրոնն ունի 12 անուն բեմադրություն:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *