Աշխարհագրական դիրքով ամենաբարձր աշտարակներից մեկն է: Հեռուստաաշտարակի բարձրությունը 311,7մ է. այն բարձր է Փարիզի նշանավոր Էյֆելյան աշտարակից: Աշտարակի կենտրոնոնական մասում, մինչև 211 մ բարձրությունը, ձգվում է 4մ տրամագծով սնամեջ խողովակ, որի մեջ տեղադրված են վերելակները, կապի մալուխները, աստիճանները: Այնուհետև, մինչև 300մ խողողովակի տրամագիծը նեղանում է՝ դառնալով Յմ: 71 և 131 մ բարձրությունների վրա երկու տեխնիկական հրապարակներն են՝ 170 և 350 քառ. մ հարթակներով, որտեղ տեղադրված են վերելակային մեքենաները և ռադիոռելեային գծերի սարքավորումները: Երկու արագընթաց վերելակները սպասարկող անձնակազմին և հյուրերին կարճ ժամանակում հասցնում են 140 և 275մ բարձրություններում գտնվող դիտահրապարակները: Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երևանում առաջին հեռուստահաղորդումը եթեր է արձակվել 1956թ. նոյեմբերի 29-ին, իսկ կանոնավոր հաղորդումները սկսվել են 1957թ. փետրվարի 10-ին:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *