Հայ իրականության մեջ նոր տիպի պրոֆեսիոնալ կրկես հիմնադրվել է 1846թ. Կոստանդնուպոլսում` Հ. Գասպարյանի ջանքերով։ ԽՍՀՄ շրջանում կրկեսի հայ դերասանները ելույթներ են ունեցել տարբեր քաղաքներում և կրկեսային խմբերում։ 1930-ական թթ. Երևանում եղել է փայտաշեն ժամանակավոր կրկես, որի տեղում 1939թ. կառուցվել է նոր շենք։ 1950-ական թթ. Վ. Բելուբեկյանի և Կ. Վարդանյանի ճատարապետական նախագծին համապատասխան Երևանի կրկեսի շենքը հիմնանորոգվել և մասամբ էլ վերակառուցվել է։ Մասնագիտացված կրկեսային անձնակազմ Հայաստանում ձևավորվել է 1956թ.` ճանաչված էկվլիբրիստ Վաղարշակ Արզումանյանի ղեկավարությամբ։ Հայկական կրկեսի զարգացմանը մեծապես նպաստել են նաև մոտոատրակցիոնիստ Լ. Հայկազունու, աճպարար` Ն. Շիրայի, ակրոբատ Ա. Մակդասյանի, օդային մարմնամարզիկներ Ե. Ավանեսովայի, Մ. և Ռ. Հակոբյանների, վարժեցնող Ս. Իսահակյանի և այլոց համարները։ Ուրույն ավանդ է ներդրել ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանը, ում արձանը տեղադրված է կրկեսի մուտքի։ 2012թ-ին Երևանի կրկեսը քանդվեց՝  հիմնովին վերանորոգվելու նպատակով: Այն իր դռները կբացի հանդիսատեսի առջև 2014թ-ին:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *