Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի «Ուրախների և հնարամիտների ակումբի» (1971թ. սկսած) հիման վրա ստեղծված «Տղամարդկանց ակումբի» թատերախումբը հետագայում վերակազմավորվեց որպես Երևանի կամերային թատրոն և պաշտոնապես բացվեց 1982թ. դեկտեմբերի 15-ին։ Երևանի կենտրոնում` Մաշտոցի պողոտայի վերջնամասում գտնվող շենքերից մեկում, թատերախումբը բեմադրել է բարդ ստեղծագործական լուծումներ պահանջող ներկայացումներ։  Կամերային թատրոնի ներկայացումների հիմքում Արա Երնջակյանի մշակած «Նույնականացման համակարգի» մեթոդն է, որի էությունը բեմի և հանդիսատեսի միջև կատարյալ ու բնական կապ ստեղծելն է: Այստեղ իրենց ստեղծագործական ուղին են սկսել շատ անվանի դերասաններ, ռեժիսորներ ու երաժիշտներ։

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *