Ստեղծվել է 1987թ.։ Այն, իր տեսակի մեջ երրորդն էր նախկին ԽՍՀՄ տարածքում` Լենինգրադի ու Թբիլիսիի նույնանման թատրոններից հետո։ Սակայն այս շարքում առաջինն է, որ ներկայացումներ ունի թե՛ մեծահասակ, և թե՛ մանուկ հանդիսատեսի համար։ Ի տարբերություն սովորական տիկնիկային թատրոնների` խամաճիկների թատրոնը գործում է «իսկական փոքրիկ» բեմում. տիկնիկներին վարում են վերևից` թելերի օգնությամբ։ Առաջին ներկայացումը եղել է «Երեք խոզուկները», որին հաջորդել են մի շարք հաջողված այլ ներկայացումներ։ Թատրոնը մասնակցել է բազմաթիվ փառատոների` արժանանալով մի շարք մրցանակների։ 1995թ. Գերմանիայում կայացած տիկնիկային թատրոնների համաշխարհային փառատոնում «Փարաջանով» ներկայացումն արժանացել է գլխավոր մրցանակի։
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!