Աստղադիրանի շենքը կառուցվել է 1933թ., գտնվում է Թեքեյան պուրակի կենտրոնական մասում (ճարտարապետ՝ Ալ. Թամանյան, 1921թ.): Այս աստղադիտարանը Երևանի առաջին գլխավոր հատակագծով (1924թ.) նախատեսված «Ուսանողական թաղամասի» կոմպոզիցիայի կենտրոնն էր, Պետական համալսարանի Աստղաֆիզիկայի ամբիոնի ուսումնական բազան, որտեղ տեղակայված էր նաև երկրի արհեստական արբանյակների Երևանի դիտման կայանը: Այստեղ տեղադրված է 22մ տրամագծով աստղադիտակ: Հորինվածքը լուծված է ուղղանկյուն հատակագծով և շարժական գմբեթով՝ գլանաձև միմիանց համակցված ծավալներով: Ուղղանկյան ծավալը երկ հարկանի է, առաջին հարկում ընդարձակ լսարան Է և աշխատասենյակներ: Երկրորոդ հարկում հարթակ է՝ դիտման համար բոլոր անհրաժեշտ սարքերով: Աստղադիտակը (տրամագիծը 6մ) տեղադրված է հարթակով պարփակված գլանաձև ծավալի մեջ, ուր բարձրանում է պարուրաձև մի սանդուղք:
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!