Դիլիջան ազգ.պարկ կազմավորվել է 2002-ին՝ համանուն արգելոցի (1958) հիման վրա՝ ՀՀ Տավուշի մարզում Փամբակի հս–արլ., Արեգունու հս., Միափորի հվ., Իջևանի հվ–արմ., Հալաբի արլ. լանջերին՝ 1100-2400 մ բարձրներում՝ հաճարենու և կաղնու անտառների բուսական և կենդանական բազմազանության, ինչպես նաև Կովկասում հազվագյուտ հատապտղային կենու համակեցությունների պահպանության նպատակով: Տարածքը՝ 28002 հա:
Արտահայտված է վերընթաց լանդշաֆտային գոտիականությունը: Պարկի տարածքում են Պարզ, Գոշ և այլ լճեր, Աղստև գետը՝ Հորաջուր, Բլդան, Հաղարծին, Գետիկ վտակներով, կան հանքային աղբյուրներ. արդ. նշանակությամբ հայտնի է Բլդանի աղբյուրը, որն իրացվում է «Դիլիջան» անվամբ:
Դիլիջան ազգ. պարկում հանդիպում է հազվագյուտ և անհետացող շուրշ 40 բուսատեսակ, որից 29-ը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում. Հանդիպում են նաև 27 կովկասյան, 25 Հայկական լեռնաշխարհի, 21 հարավկովկասյան բնաշխարհիկներ:
Պարկի լեռն, գոտին հարուստ է կովկասյան տիպի խոնավասեր, հիմնականում անտառային սաղարթավոր համակեցություններով:
Պարկի կենդանական աշխարհն ընդգրկում է ձկների՝ 5, երկկեևցաղների՝ 4, սողունների՝ 13, թռչունների՝ 147, կաթնասունների 43 տեսակ, ձկներից՝ կարմրախայտը, Քուռի բեղլուն, Քուռի լերկաձուկը ևն, թռչուններից՝ կովկասյան մայրեհավը, վայրի հնդկահավը, քարարծիվը, գառնանգղը, կաթնասուններից՝ խլուրդը, գորշուկը, կզաքիսը, աքիսը, լուսանը, անտառային կատուն, սկյուռը ևն: Հանդիպում են նաև այծյամ գետամերձ շրջաններում՝ ջրասամույր:
Պարկի տարածքում գտնվում են հնագիտական և պատմամշակութային հուշարձաններ՝ Հաղարծին վանքը (X-XIII դդ.), Գոշավանքը (XII-XIII դդ.), Մաթոսավանքը (X-XIII դդ.), Ջուխտակ վանքը (XII-XIII դդ.) ևն:
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!