Քարանձավը գտնվում է Բխոյի գեղի ձոր կոչվող ձորում, ձորի հունից 20 մետր բարձրության վրա, Ուջան գյուղից 1 կմ դեպի հյուսիս արևմուտք: Քարանձավն իր անունը երևի ստացել է դռների պատճառով, որոնց թիվն, հավանաբար, անցյալում յոթն է եղել: Դեպի քարանձավ տանող թունելանցուղին դժվարանցանելի է, այստեղ տեղադրված են երկու գրեթե նույն չափի դռներ, երկուսն էլ աշխատում են և հեշտությամբ բացվում ու փակվում: Այստեղ, ինչպես և բոլոր քարե դռներով քարանձավներում, դռները փակվում են ներսից: Թունելի արհեստական շարվածքով հատվածն ամբողջությամբ փլուզված է, և մնացած 5 դռներն, ըստ գյուղական բանահյուսության տվյալների, հավանաբար, մնացել են փլվածքի տակ: Թունելի մուտքը նեղ է, դժվարանցանելի: Նեղ անցուղին տանում է դեպի առաջին դուռը, որը բացելով, շարունակում ես շարժվել սողեսող, կամ կիսանստած, մինչև երկրորդ դուռը, որը բացելով, հայտնվում ես քարանձավային դահլիճում: Մուտքից մինչև 1-ին դուռը 3 մետր է, իսկ առաջինից՝ 2-րդ քարե դուռը՝ 2,5 մետր: Դահլիճը տձև գծագրություն ունի, հատակը հարթ է, առաստաղը 2,4մ միջին բարձրություն ունի: Քարանձավի անկյուններում փորված են կարասանման հորեր, որոնք նախատեսված են միայն հացահատիկային սննդի պահպանման համար: Կավածեփ և թրծված կարասները բացակայում են: Հնարավոր է, որ քարանձավը օգտագործվել է ծիսական նպատակներով:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *