Հայաստանի երկրաբանական թանգարանում, ք. Երեւանում ցուցադրվում է բրածո փղի վերականգնված կմախքը (լուս 91): Ոտիշ խոշոր կաթնասունների՝ եղջերուների, ձիերի, բիզոնների, ռնգեղջյուրների, ուղտերի եւ այլնի մնացորդների հետ մեկտեղ, այն հայտնաբերվել է գրավելիթային ավազներումԳյումրի քաղաքի շրջակայքում, Կազաչի պոստ վայրում: Նստվածքները, որտեղ գտնվել են ֆաունայի թվարկած մնացորդներր, ծածկում են լճային ստվարաշերտի կտրվածքը եւ իրենք էլ ծածկված են տուֆերով: Ոսկորների ռադիոգիտական հետազոտությունների տվյալներով, փիղը ոչ պակաս, քան 300.000 տարեկան է: Թանգարանային այդ նմուշն ունի տվյալ տեսակի համար անսովոր մեծ չափսեր: Մերկացումներ, որտեղ հայտնաբերվել են խոշոր կաթնասունների մնացորդներ, կան նաեւ Երեւանից ոչ հեոու՝ Սասիս ավանի շրջակայքում եւ Աղստեւ գետի հովտումՄարգահովիտ գյուղի մոտ:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *