Բազմաղբյուրը գյուղ է ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի Բազմաղբյուր համայնքում, Արագածի հարավարևմտյան լանջին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 5 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1850 մ։
- Ամրոց «Թակիա» մ.թ.ա. 7 դ. – մջնդ 0,5 կմ հվ Շահվերդ գետի աջ ափին, գյուղի գործող գերեզմանոցի եզրին
- Դամբարանադաշտ մ.թ.ա. 2-1 հզ ամրոցից 700-800 մ ամ
- Մենհիր մ.թ.ա. 2-1 հզ ամրոցից 200 մ հս
- Եկեղեցի 13-14 դդ. ավերված
- Դամբարան 14 դ. աե մասում գյուղի եզրին, Ղազարավան տանող ճանապարհի աջ կողմում, մուսուլմանների գերեզմանոցում, մուտքը` արաբատառ արձանագրությամբ
- Դամբարանադաշտ մ.թ.ա. 2 հզ 0,5 կմ հս-աե «Փերսի» և «Անգրսակ» գյուղատեղիների միջև, հուշարձանի տեղադրությունը նշված է Փերսիի կամրջի նկատմամբ
- Քաղաքատեղի Փերսի (Բազմակն) մ.թ.ա. 3-1 հզ, 10-13 դդ. 2,5 կմ հս զբաղեցնում է Բազմակն հրաբխային կոնը
- Դամբարանադաշտ մ.թ.ա. 3- 1 հզ
- Ջրամբար մ.թ.ա. 3 հզ – մջնդ
- Քարայր-կացարան «Քարե դռնով» 17-18 դդ. հվ մասում գյուղի եզրին, Շահվերդ գետի աջափնյա ձորաբերանին, «Թակիա» ամրոցից 400 մ հս
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!