Ափնագյուղ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում։ Գտնվում է Քասաղ (գետ)ի աջ ափին, Ապարան-Երևան ավտոմայրուղու ձախ կողմում, շրջկենտրոնից 15 կիլոմետր հարավ, ծովի մակերևույթից 1801 մետր բարձրության եռանկյունաձև հարթ բարձունքի վրա։ Տները քարաշեն են և բարետես։ Խմելու ջուրը գյուղ է բերվել 6 կիլոմետրանոց խողովակաշարով՝ Վարդենուտ գյուղի մոտակայքից։
Հայկական խոհանոցին ափնեցի կանայք տվել են յուրահատուկ ուտեստ՝ կանեփով տոլման (հետագայում այս ճաշատեսակից անցել են պասուց տոլմային)։
- Դամբարանադաշտ «Կարմիր դարեր» մ.թ.ա. 2-1 հզ 1 կմ հվ-աե
- Եկեղեցի Սբ. Գրիգոր 1862 թ. հվ-աե մասում գյուղի եզրին
- Եկեղեցի Զորավոր 13-14 դդ. աե մասում գյուղի եզրին, կիսավեր
- Կամուրջ 19 դ. գ.մ. գյուղի եզրին գտնվող ջրամբարի մոտ
- Հուշարձան` Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին 1973 թ. գ.մ.
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!