«Արփի լիճ» ազգային պարկը (Շիրակի մարզ) ընդգրկում է Եղնախաղի լեռնաշղթայի արեվելյան, Ջավախքի լեռնաշղթայի հարավ արեւմտյան լանջերը, դրանց միջեւ ընկած մարգագետնատափաստանային, մերձալպյան մարգագետնային խոնավ տարածքները, Արփի, Արդենիս լճերը եւ Ախուրյան գետի վերին հոսանքի ձախակողմյան վտակների ավազաններն ու ողողատները: Պարկում ընդգրկված են նաեւ Աշոցքի կաղամախու անտառները, Կապուտան եւ Ակնա լեռնային լճակների էկոհամակարգերն ու Հայաստանի ջրաճահճային հանդակները:

Նշված տարածքներում պահպանվում են հնագույն ժամանակներից մեզ հասած հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, հովազը, «Միջազգային կարմիր գրքում» գրանցված Դարեւսկու իժը և բազմատեսակ ջրլող թռչուններ: Այդ տարածքում են աճում «ՀՀ կարմիր գրքում» գրանցված ալպյան մանուշակը, գիհին, պտենին, ալպիական, սուբալպիական եւ ջրաճահճային արժեքավոր բույսեր: Նշված տեղանքներում են հանգրվանում նաեւ հազվագյուտ թռչնատեսակներ:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *