Գտնվում է Թմբադիր ամրոցից 3 կմ հյուսիս–արևմուտք, քարքարոտ բլրի վրա, զբաղեցնում է մոտ երկու հեկտար տարածություն։ Աչաջրցիները կոչում են նաև սուրբ Հովհաննես։ Բլրի արևմտյան լանջերը ունեն մեծ թեքություն, այդ պատճառով էլ չեն ամրացվել, իսկ արևելյանը ամրացվել է մեկ շարք մինչև 2 մ հաստությամբ և 1 մ բարձրությամբ պարսպապատով։ Ամրոցի հյուսիսային անկյունում պահպանվել է սուրբ Հովհաննես մատուռը, որի անունով էլ կոչվում է ամրոցը և տեղանքը։ Հավանական է, որ ամրոցի այդ մասում էլ եղել է մուտքը։ Այս ոչ մեծ ամրոցը ունեցել է պաշտպանական նշանակություն, այստեղ թաքցվել են անասունները, երբ զավթիչները հարձակվել են բնակիչների վրա։
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!