Գտնվում է Գեղարքունիքի մարզում, Կամո քաղաքի մոտ: Շրջակայքում կան 3 կիկլոպյան ամրոցներ: Երկուսը՝ «ժամի ղարի» և «Ջաղացի դարի» անուններով, գտնվել են Գավառագետի աջ ու ձախ ափերի հակընդդեմ բարձունքներին: Թվագրում են մ.թ.ա. X-VIII դդ.: Պարիսպների լայնքը 4 մ է, պահպանվել են 2-3 շար բարձրությամբ: Երրորդը գտնվում է Արծվաքարից 8 կմ հարավ, Սևանա լճի ափին, Ղումլուխ անունով: Ամրոցում հավաքված խեցեղենը վերաբերում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակի առաջին քառորդին: Պարիսպը 3 շար է, 6 մ լայնությամբ՝ խոշոր անտաշ քարերից շարված: Շրջակայքում կա դամբանադաշտ: Ամրոցներն ունեցել են ռազմատնտեսական նշանակություն՝ ուրարտական պետության Վելիկուխի երկրի համար:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *