Միջնադարյան հայ ճարտարապետության համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում Արթիկիի փոքր՝ Մարինե կամ Ս. Աստվածածին կոչված եկեղեցին (այժմ՝կիսավեր): Հատակագծում խաչաձև է: Խաչի թևերը ծածկված են եղել թաղերով, իսկ կենտրոնական մասը՝ գմբեթով, ունեցել է Հայաստանի գմբեթավոր եկեղեցիներին բնորոշ խաչաձև տանիք: Մարինե եկեղեցու արևմտյան թևը զգալիորեն երկար է, շրջապատված է եղել IV-V դդ. համար բնորոշ սյունասրահով: Եկեղեցին արևելյան կողմում ունի երեք խորան, հսարլ. խորանի գմբեթարդի վրա պահպանվել են որմնանկարի մնացորդներ: Եկեղեցին կառուցված է տուֆից: Հորինվածքով խիստ ինքնատիպ՝ նա ունի IV—V դդ. միանավ սրահեկեղեցիներին բնորոշ հատկանիշներ. արլարմ. ուղղություն, արտաքին սյունասրահ, ներքին տարածության ջլատում թաղակիր մույթերով, էլիպսաձև կամարներ ու թաղեր, այդ դարերի համար հատկանշական մուտքեր, լուսամուտների գծանկար պսակներ և այլն: Արթիկի Մարինե եկեղեցին միանավ սրահեկեղեցուց գմբեթաձև եկեղեցուն անցնելու նախաօրինակ է, որով և նրա նշանակությունը հայ ճարտարապետության համար առավել կարևոր է դառնում:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *