Գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզում, համանուն գյուղի մոտ, դեպի Նորավանքի եկեղեցական համալիրը տանող ճանապարհին: Պաշտամունքայինծիսական համալիր է, ուր գտնվել են իրենց բնույթով խիստ հետաքրքրական և բացառիկ ծիսական կարգով կատարված թաղումների վայրեր:  Հուշարձանը եզակի է նաև իր գինեգործարանով, որն իր արտարական հզորություններով և վաղեմիությամբ ամենամեծն է: Արենի-1 քարանձավից հայտնաբերվել են մետաղյա դանակներ, ավելի քան 30 տեսակի մրգի սերմեր, հացահատկի տասնյակ տեսակների մնացորդներ, պարան, հագուստ, ծղոտ, խոտ, եղեգ և չորացած խաղող ու սալոր: Սենսացիոն հայտնագործություն էր աղջկա մումիֆիկացված ուղեղի գտածոն: Քարանձավի մուտքի մոտ, ժայռի ծածկի տակ պեղվել են նաև 12-14-րդ դդ միջնադարյան վառարաններ: Բոլոր գտածոներն էլ հետաքրքիր են, սակայն դրանցից առավել ուշագրավ են եղեգից պատրաստված գործվածքները, որոնք երբևէ գտնված կանացի շրջազգեստի ամենահին մնացորդներն են: Թաղումներում առկա են նաև մումիֆիկացված այծի մարմնի մի մասը։ Հնագույն այս գտածոները մոտ 6 հազար տարվա հնություն ունեն: Այստեղ 2008 թվականի գտնվեց նաև աշխարհում ամենահին՝ավելի քան 5500 տարեկան կաշվե կոշիկը։

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *