Արենի, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում։ Արենի բնակավայրը Երևանից հեռու է 110 կմ, մարզկենտրոն Եղեգնաձորից` 20 կմ։ Արենի գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզում` Արփա գետի ստորին հոսանքի երկու կողմերում։ Գյուղի կլիման ցամաքային է։ Ձմեռը չափավոր ցուրտ է, ոչ երկարատև, գարունը տաք է՝ երկարատև, խոնավ, ամառը շոգ, չոր ու երկարատև է։
Համայնքի զարգացման գերակա ուղղություններից է խաղողագործությունը և գինեգործությունը, ինչպես նաև զարգացող պտղաբուծությունը։ Արենի գյուղում գործում է 2 գինու գործարան, որտեղ արտադրվում է «Արենի» տեսակի հանրահայտ գինի։

  • Ամրոց մ.թ.ա. 2-1 հզ 9 կմ հվ-ամ  «Ամաղու» գյուղատեղիից 1 կմ հվ-ամ
  • Եկեղեցի Սբ. Աստվածածին 1321 թ.  ճարտ.՝ Մոմիկ, պատվիրատու՝ Սյունյաց եպիսկոպոս Հովհաննես վրկնգ.՝ 1967-1969 թթ. վրկնգ. ճարտ.՝ Շ. Ազատյան, Յու. Թամանյան
  • Դամբարանադաշտ անտիկ ամ մասում
  • Եկեղեցի Սբ. Սարգիս 13-17 դդ. 3 կմ ամ  բլրի վրա, ավերված
  • Կամուրջ 13 դ. հս-աե մասում Արփա գետի վրա, հէկ-ի մոտ պատվիրատու՝ սյունյաց իշխան Տարսայիճ Օրբելյան բեռնել պատկեր
  • Հուշարձան Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին 1969 թ. կնտ
  • Քարանձավ Մագելանի քարանձավը 3 կմ աե  կարստային քարանձավ Ուփի ձորում Նորավանքի ձոր տանող ճանապարհի 2-րդ կմ-ի մոտ
  • Արենիի քարանձավ
  • Արենի-1 քարանձավային համալիր
0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *