Գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի գյուղի մոտ, Արփա գետի ձախ ափին, բարձունքի վրա: Ըստ արևմտյան մուտքի արձանագրության, կառուցվել է 1321թին, ճարտարապետն է Մոմիկը: Վերասլաց, ներդաշնակ համաչափություններով եկեղեցին մեկ զույգ մույթերով, խորանի երկու կողմերում ավանդատներով կենտրոնագմբեթ հորինվածք ունի: Ինքնատիպ են խորանի զույգ խաչաձև լուսամուտները: Արևմտյան մուտքի բարավորի զարդաքանդակի կենտրոնում, գահավորակի վրա Աստվածածինն է՝ մանուկ Հիսուսը գրկին: Եկեղեցու ներսում, գմբեթակիր քառակուսու առագաստներին քանդակված են չորս ավետարանիչների խորհրդանշանները՝ հրեշտակ, թևավոր ցուլ, արծիվ և թևավոր առյուծ: Արենիի Ս. Աստվածածաին եկեղեցու պատկերաքանդակներն ակնհայտ ոճական աղերսներ ունեն հայկական մանրանկարչության ընդհանրացած ձևերի հետ: 1840թի երկրաշարժից քանդվել է եկեղեցու գմբեթը: Նկատելի է եկեղեցու նեղ և վեր խոյացող կառուցվածքը, ինչը Հայաստանի եկեղեցաշինության մեջ եզակի օրինակ է։ 1998-ին վերակառուցվել է եկեղեցու գմբեթն իր նախնական տեսքով՝ բազմանիստ, կիսասյունիկներով զարդարված, հովանոցաձև վեղարով: Եկեղեցու մոտ գտնվում են իշխան Տարսայիճ Օրբելյանի ապարանքի ավերակները, շուրջը՝ XIV–XVII դարերի խաչքարերով և տապանաքարերով:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *