Լոռու մարզի Արդվի գյուղը նշանավոր է Սրբանեսի (Սուրբ Հովհաննեսի) կամ Հովհան Օձնեցու վանքով, որը գտնվում է գյուղի հյուսիսարևմտյան եզրին՝ միջնադարյան գերեզմանոցի հարևանությամբ: Համալիրը բաղկացած է երկու ոչ մեծ եկեղեցուց, զանգակատնից, քառակող կոթողից, խաչքարերից, կացարանների և տնտեսական շինությունների մնացորդներից: Եկեղեցիները երկլանջ կտուրով միանավ թաղակապ դահլիճներ են՝ իրար կցված երկայնական ուղղությամբ: Հյուսիսային դահլիճը ավելի փոքր է, ունի պայտաձև խորան, գրեթե քառակուսի համաչափություններով աղոթասրահ: Բեմին կից՝ երկայնական առանցքից փոքր–ինչ շեղված գտնվում է Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսին վերագրվող երկլանջ սալով ծածկված քարարկղային սարկոֆագը: Արդվի գյուղի տարածքում կան միջնադարյան հուշարձանների այլ մնացորդներ ևս (միանավ դահլիճի պայտաձև խորանի մաս՝ քառակող կոթողի մոտ, ինչ–որ կառույցի հյուսիսարևելյան անկյունային մասի պատեր՝ Կարմիր վանքին մոտիկ և այլն):
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!