Գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզում, Եղեգիս գետի Արատես վտակի ափին, բլրի գագաթին: Արատեսի վանքի Ս. Սիոն միանավ թաղածածկ եկեղեցին (X դ.) ունի երեք ավանդատուն՝ խորանի: Նրանից հարավ Ս. Աստվածածին եկեղեցին (XI դ.) է, որը մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է: Նրա և Ս. Սիոն եկեղեցու միջև XIII դ. կառուցվել է քառակուսի հատակագծով, զույգ ավանդատներով գավիթ: Ս. Աստվածածին եկեղեցուն կից 1270-ին գավիթ է կառուցվել ՝ փոխհատվող կամարների կիրառմամբ իրականացված ծածկով, որի կենտրոնում շթաքարային մշակումով երդիկով գմբեթն է (քանդվել է 1970-ական թթ.): Վանքի տարածքում կան X–XVII դդ. խաչքարեր և տապանաքարեր:
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!