Արագած գյուցի (ՀՀ Արարատի մարզ) շրջակայքում պահպանվել են ուրարտական ամրոց-պահակակետի և բնակատեղիի ավերակներ: Ամրոցի վերակագմության առաջին փորձը պատկանում է ֆրանսիացի ճանապարհորդ Բուլեյ լը Գուզին (1647): Պարսպով եզերված և 10-15 հա զբաղեցնող բնակատեղին խիտ կառուցապատված է եղել փոքր (հիմնականում 3 սենյականոց) տներով, որտեղ հայտնաբերվել են 500-600 լիտր տարողությամբ ուրարտական հասարակ ու դրոշմազարդ խեցեղեն: Բնակատեղիի բարձրադիր մասում կառուցված միջնաբերդի քառանկյուն շենքը ունեցել է անկյունային հզոր աշտարակներ և միջանկյալ փոքր աշտարակաձև ելուստներ:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *