Կառուցվել է XIII դարում, Ենոքավան գյուղից 6 կմ հյուսիսարևելք: Փոքր շինություն է շարված տարբեր մեծության քարերից։ Արևելյան կողմում գլխավոր խորանն է, ցածրիկ բեմով, հյուսիսային կողմից եկեղեցուն կցված է միակ հյուսիսային ավանդատունը՝ դեպի բեմ բացվող մուտքով։ Եկեղեցու շրջակայքում տապանաքարեր են և արձանագիր խաչարձաններ։ Հավանական է, որ գյուղը նախկինում գտնվել է այս ձորում։ Այդ են ցույց տալիս եկեղեցուց արևելք և հարավ տարածված բնակարանների ավերակները։ Շենքերի պատերին ագուցված են խաչքարերի քանդակազարդ բեկորներ։

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *