Պաշտոնապես անվանակոչվել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի անունով 2005թ. դեկտեմբերի 25-ին: Գտնվում է Մշակույթի տան, ներկայիս Թանգարանների շենքի (Հանրապետության հրապարակ) առաջին հարկում։ Մուտքը` Աբովյան փողոցից։ Շենքը կառուցվել է 1916թ.` ճարտարապետ Վ. Սիմոնսոնի նախագծով։ 1953, 1961, 1977 թվականներին վերակառուցվել է ճարտարապետ Մ. Գրիգորյանի և Է. Սրապյանի ղեկավարությամբ։ Համերգասրահը նախատեսված է 300 հանդիսատեսի համար, այդ պատճառով էլ մինչև անվանափոխությունը կոչվել է «Հայֆիլհարմոնիայի համերգային փոքր դահլիճ» անվանումը։
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!