Առաքելոց վանքը և գյուղատեղն` իր հոգևոր ու աշխարհիկ բազմաթիվ շինություններով գտնվում են Կիրանց (Գետաշեն) գյուղից 3 կմ արևմուտք, անտառապատ լեռների լանջերին։ Միջնադարում այս ձորը և լեռնալանջերը խիտ էին բնակեցված։ Այդ են հաստատում մի շարք բնակավայրերի, ճարտարապետական կոթողների, կամուրջների, կարավանատների և այլ կառուցվածքների բազմաթիվ մնացորդները։ Կայեն, գավառի այս շրջանը իր աշխարհագրական հարմար դիրքով յուրահատուկ դարպաս էր հարևան երկրների՝ Վրաստանի և Աղվանքի առևտրական ճանապարհների համար, որոնցով այդ երկրները կապվում էին կենտրոնական Հայաստանի տնտեսական, քաղաքական ու մշակութային կենտրոնների հետ։ Մատենագիտական հիշատակություններ չեն պահպանվել այս նշանավոր բնակավայրերի ու ճարտարապետական կոթողների մասին։ Դրանց պատմական կյանքի միակ վկաները վիմական արձանագրութչուններն են։ Առաքելոց վանքամրոցի պարսպապատ տարածքում և նրա շրջակայքում պահպանվել են մի շարք հուշարձաններգլխավեր եկեղեցին, գավիթը, զանգակատունը, երկրորդ եկեղեցին, վանքի պարիսպը:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *