Սևքարի փայտամշակման գործարանից դեպի Կիրանց վանքը տանող ճանապարհի աջ կողմում, գործարանից մոտավորապես 1 կմ և «Սրանոց» կամուրջից 200 մ հեռավորության վրա պահպանվել է միջնադարյան քարավանատան  մի շենք: Նա գտնվում է Առաքելոց վանքից ոչ հեռու փռված հին գյուղսւտեղի արևելյան ծայրամասում: Հետագա դարերի ընթացքում այս շենքն ըստ երևույթին օգտագործվել է  որպես ձիթհանք, որի պատճառով էլ տեղացիները նրան այդ անունով են կոչում: Դատելով Կիրանց գետակի հովտում կառուցված «Սրանոց» և «Չայ-Ղոշան» կամուրջներից, ինչպես նաև քարավանատանը կից գտնվող գյուղատեղից, որի առանձին հուշարձանները վերաբերում են 13-րդ դարին, պիտի ենթադրել, որ միջին դարերում այստեղով անցնում էր մի աշխույժ ճանապարհ, կապելով միմյանց հետ Առաքելոց, Դեղձնուտ, Սամսոնի և Կիրանց վանքերը: Չի բացառված, որ այդ ճանապարհի և նրա ուղղությամբ եղած կառուցվածքների նշանակությունը ավելի լայն էր, քան վանքերին և այնտեղ ուխտի գնացողներին սպասարկելը: Քարավանատան շենքը, որը կառուցված է բավականին անխնամ, անմշակ քարերից ու կրաշաղախով, զգալի չափով թաղված է գետնի մեջ և միայն իր հարավարևմտյան ճակատային պատով, որտեղ գտնվում է մուտքը, դուրս է գետնից: Քարավանատան շենքը պատկանում է միադահլիճմիանավ շենքերի տիպին և ընդհանուր գծերով հիշեցնում է Լեռնանցքի քարավանատունը: Դահլիճը, որի երկայնական առանցքը, չնչին բեկմամբ հարավհյուսիս ուղղությունն ունի, ներկայացնում է միասնական և անբաժանելի տարածություն՝ 12,5 մ. երկարությամբ և 8,8 մ լայնությամբ: Երկայնական երկու պատերին ներսի կողմից կան միմյանցից 2,4 մ հեռավորության վրա գտնվող և 1 մ լայնություն ունեցող 3 որմնամույթեր: Նրանք 1 մի չափ դուրս են ցցվում պատերից և իրենց վրա պահում դահլիճի ծածկի պաքաձև թաղակիր կամարները: Որմնամույթերի արանքում պատերի հաստության մեջ տեղավորված են պատուհաններ: Մուտքը, որը երկայնական առանցքի համեմատությամբ գտնվում է փոքրինչ աջ, ծածկված է քարե մեծ բարավորով: Քարավանատան շենքից փոքրինչ դեպի հյուսիս, գտնվում են մի ուրիշ շենքի ավերակներ, բաղկացած բնակելի սենյակներից և ոչ մեծ մի դահլիճից, 3 պատուհաններով՝ ուղղված դեպի արևելք: Այս շենքի առկայությունը քարավանատան մոտ՝ մտածել է տալիս, որ այն հյուրանոցի դեր է կատարել և մեծ սենյակը ծառայում էր որպես սեղանատուն:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *