Աչաջուր, գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում, մարզկենտրոնից 18 կմ հյուսիս, Աղստևի հովտում։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 750 մ։ Աչաջուրն ունի բարեխառն կլիմա։
- Ամրոց մ.թ.ա. 2-1 հզ գյուղի աե եզրին
- Ամրոց 10-14 դդ. գյուղից 3 կմ հս-ամ, «Սրբանեսի յալ» դաշտամասում, անտառապատ լեռան գագաթին
- Մատուռ Սբ. Հովհաննես (Սրբանես) 12-13 դդ. հվ պատի վրա նկատվում են որմնանկարների հետքեր
- Ամրոց «Բարձրաբերդ» մ.թ.ա. 1 հզ գյուղից 25 կմ ամ, Լուսաձոր գետի ձախ ափին, յայլաներ տանող դաշտային ճանապարհների խաչմերուկում (Աչաջրի, Սևքարի, Սարիգյուղի)
- Վանական համալիր Մակարավանք 10 -13 դդ.
- Աղբյուր 13 դ. պարսպից դուրս, դեպի հս-աե
- Խաչքար Վարդանի 1205 թ. չորս բեկորից Մակարավանք խաչքար
- Եկեղեցի Սբ. Աստվածածին 1198 թ. հուշարձանախմբից կենտրոնագմբեթ, ներքուստ խաչաձև, արտաքուստ` ութանիստ, կառուցել է Մակարավանքի վանահայր Հովհաննես Ա-ն
- Հուշարձան Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին 1972 թ. կառուցել են Մելիքբեկյանները
- Եկեղեցի Սբ. Աստվածածին («Սբ. Կիրակի, «Քոլամեջի խաչ») 12-13 դդ.
- Դամբարանադաշտ մ.թ.ա. 2-1 հզ գյուղի հս մասում
- Դամբարանադաշտ մ.թ.ա. 2-1 հզ գյուղից 2 կմ հվ
- Եկեղեցի Սբ. Աստվածածին 19 դ. գյուղի մեջ
- Ջրանցույց 1930 թ. գյուղից 2 կմ հվ-աե, Աչաջուր-Իջևան խճուղու վրա
- Հուշաղբյուր Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին 1959 թ. գյուղի մեջ
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!