Հին Երևանի հայտնի հրապարակներից մեկն է, որն անվանվել է նաև Փանախանի հրապարակ մոտակայքում ժամականին գտնվող Փանա Խանի մզկիթի և տան անունով: Գտնվում է Հանրապետության Հրապարակից դեպ վեր բարձրացող Մ. Նալբանդյան փողոցի հանգույցում: Այս հրապարակը ևս, մինչև Ալ. Թամանյանի հեղինակած Երևանի գլխավոր հատակագծի նախագծումը, եղել է ճարտարապետ Վ. Մեհրաբովի (Բ. Մեհրաբյան) նախկին հատակագծում: Ա.Սախարովի հրապարակը խորհրդային տարիներին կոչվում էր Մ. Ազիզբեկովի անվան հրապարակ, 1991թ. անվանփոխվել է՝ ի պատիվ մեծանուն մարդասեր, հասարակական-քաղաքական գործիչ, ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրեյ Սախարովի: Հրապարակում է գտնվում նաև Հրշեջ կայանի շենքը: Այս փոքրիկ հրապարակը կապում է Ալ.Պուշկինի, Վարդանանց և Մ. Նալբանդյան փողոցները: Հրապարակի կենտրոնում դրված է Ա. Սախարովի կիսանդրին (քանդակագործ՝ Տ.Արզումանյան, ճարտարապետ՝ ԼՂալուկյւսն, դրվագող’ Ն.Չարխչյան):

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *