Գտնվում է Իջևանի Սալահ գյուղից մոտ 2,5 կմ հյուսիսարևելք Աղնաբաթ անտառամասում, լեռնային գետակի աջ ափին: Կենտրոնագմբեթ շինություն է, կառուցված դեղնավուն, սրբատաշ չեչաքարերով։ Միակ մուտքը արևմտյան կողմից է։ Որմնասյուները միացնող կամարները իրենց վրա պահում են եկեղեցու գմբեթը՝ սրածայր վեղարով։ Արևելյան ճակատին փորված են երկու եռանկյունաձև խորշ։ Գմբեթի գլանաձև թմբուկը գոտկում է 30 սմ լայնության քանդակազարդ գոտին։ Գմբեթի վեղարը և եկեղեցու տանիքը ծածկված ենեղել սրբատաշ սալաքարերով, որոնցից մի քանիսն են մնացել տանիքի վըա, իսկ վեղարը լրիվ մերկացել է, թափվել են նաև քիվի ձևավոր քարերը։ Հուշարձանից դեպի հարավ և արևելք պահպանվել են բազմաթիվ կառուցվածքների մնացորդներ, որոնք հավանաբար եկեղեցու միաբանսւթյան բնակելի և տնտեսական շինություններ են։ Եկեղեցու վիմագրությունն աղքատ է։ Ավանդատների արևմտյան դռան ճակատներին փորված են մի քանի բառեր։ Արձանագրությունների տառաձևերից դատելով կարելի է թվագրել XII—XIII դարերով։ Մատառը կանգուն է, գտնվում է Սալահ գյուղից մեկ կմ արևելք, Կրասնոսելսկ տանող ճանապարհի եզրին։ Թաղակապ շինություն է։ Խճուղին լայնացնելու պատճառով քանդվել են հարավային հիմնապատերը։

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *