Միջնադարյան բերդաքաղաք և ամրոց։ Կառուցվել է (X դար) պատմական Արագածոտն գավառում` Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս` (Արագած լեռան հարավային լանջին) Արքաշեն և Ամբերդ գետերի միացման տեղում` եռանկյունաձև հրվանդանին, 2 300 մ բարձրության վրա։ Պահպանվել են Ամբերդի դղյակի ավերակները, բերդապարիսպը, եկեղեցին, բաղնիքը և մի քանի այլ կառույցների մնացորդներ(X-XI դարեր)։ Դղյակը և պարսպի որոշ հատվածներ կառուցվել են VII դարում: Ամբերդը իր նշանակությունը կորցրեց թուրք–թաթարական արշավանքներից հետո և ամայացավ Լենկթեմուրի օրոք` XIV դարի վերջերին:
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!