Քարանձավը գտնվում է Ձորափ գյուղի հյուսիս–արևելյան մասում, Ամբերդի ձորի աջ ժայռապատի մեջ: Մուտքը բացվում է գահավեժ ժայռապատի հիմքի մոտ, գետի հունից 30 մետր բարձրության վրա: Երեք սրահանոց մեծ քարանձավ է՝ երեք դռներով: Մուտքը բավականին լայն է, կարելի է անցնել կռացած: Առաջին քարե դուռը անցնելով, աջ կողմից կարելի է տեսնել փլուզման հետևանքում շարքից դուրս եկած մեկ ուրիշ թունելի պահպանված 2 մետրանոց հատվածը: Թունել–անցուղին, 2-րդ դռնից երկու մետր դեպի սրահն, ամբողջությամբ կառուցապատված է: Քարե դռնավոր քարանձավների գաղտնուղի–թունելի դասական օրինակ է: Առաջին սրահի արևմտյան հատվածում, երկու արհեստական հարթակների վրա, կան երեք կարասանման հորեր: Առաջին հարթակի վրա քարանձավի հատակից 1,0 մետր բարձրությամբ բացվում էր հորերից մեկի բերանը 1,8մ խորությամբ և 2,0մ տրամագծով (առավելագույնը), երկրորդ հարթակի վրա, որը քարանձավի հատակից բարձր էր 1,8 մետր, 2 հորեր կան, համապատասխանաբար 2, 2,2մ և 1,8 2,1 մ:
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!