Ամբերդի եկեղեցին գտնվում է Արագած սարի հարավային լանջին՝ համանուն Բերդաքաղաքի կենտրոնական բարձրադիր ժայռոտ մասում: Կառուցվել է 1026թ–ին: Խաչաձև գմբեթավոր եկեղեցի է, որն իր տիպի լավագույն հորինվածքներից է: Եկեղեցին սրբատաշ բազալտից է, հյուսիսից և հարավից մուտքերով, արևելյան ճակատին երկու «հայկական խորշերով»: Ներքուստ բոլորաձև, արտաքուստ 12-նիստանի թմբուկը հարդարված է զույգ որմնասյուներով և ծածկված հովանոցաձև վեղարով, որը հավանաբար նման ծածկի աոաջին օրինակն է: Խաչաձև ծածկի կառուցվածքում լայնորեն կիրաովել են բեռնաթափող կարասներ: Չորս անկյունների երկհարկ սենյակներն իրենց խորաններով ծածկված են հարթ սալերով: Արձանագրություններից մեկը (ներսում) պարունակում է կառուցման տարեթիվը:
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!