Աղջոց սուրբ Ստեփանոս վանքը գտնվում է Գեղարդավանքից 7 կմ դեպի հարավարևելք, դժվարամատչելի մի վայրում, ուր կարելի է հասնել Ազատ գետի վրա 11-րդ դարում կառուցված կամրջով՝ կտրելով Քեղվա ձորը: Վանքը հիմնադրվել և իր պատվաանունը ստացել է Տրդատ Գ թագավորի հալածանքներից այստեղ ապաստանած և նահատակված Ստեփանոս քահանայի անունով: Ներկայիս կիսավեր կրոնական համալիրը կառուցվել է 13-րդ դարում և բաղկացած է գլխավոր եկեղեցուց իր ժամատնով, բնակելի շնություններից, և ՊողոսՊետրոս փոքր եկեղեցուց: Գլխավոր եկեղեցին կառուցվել է նույն ժամանակներում, ինչ Գեղարդավանքի վերգետնյա եկեղեցին՝ 1212-17թթ.: Եկեղեցին ունի ներքուստ խաչաձև, 4 անկյուններում երկհարկ ավանդատներով, գմբեթավոր հորինվածք (գմբեթն ավերվել է երկրաշարժից): Վանքում XV դ. գրվել են ձեռագրեր (Ավետարաններ, Ճաշոց, Խազգիրք), պահպավել են ս. Ստեփանոս քահանայի Աջը և Արիստակես Ա Պարթևի Աջը, որոնք կողոպտվել են օտարաազգի կողոպտիչների կողմից: Վանքը հարուստ է հին և նոր կտարականի տրաբեր դրվագները պատկերող որմնաքանդակներով:

Վանքի առավել ուշագրավ հուշարձանը ՊողոսՊետրոս եկեղեցին է: Շքամուտքի աջ և ձախ պատերին պատկերկված են մարդու բնական բոյով Պողոս և Պետրոս առաքյալների հարթաքանդակներն են: Առաքյալների այս հարթաքանդակներն իրենց կատարումով արմատապես տարբերվում են հայկական արվեստում մինչ այդ տիրապետող ոճական ուղղությունից և նոր մոտեցման` պատկերաքանդակներին ինքնուրույն նշանակություն տալու առաջին օրինակներից են:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *