Գտնվում է ՀՀ Սիսիանի մարզում՝ Աղիտի գյուղում: V-VI դդ. մեմորիալ ճարտարապետության եզակի պահպանված,  10 մ. բարձրությամբ կոթող է: Կառուցված է ուղղանկյուն պատվանդանի վրա, որի արևմտյան ճակատին բացված է տարբեր չափերի թաղածածկ երկու խորան (հս. խորանը, հավանաբար, հետագա հավելում է), իսկ արևելքից՝ ծավալի մեջ ներդրված 7 աստիճանավոր սանդուղքԿոթողային մասը երկու մույթերով ու հորիզոնադիր քիվասալերով շրջանակված երկաստիճան սյունակամարաշարի որոշակի համաչափական կանոնով ներդաշնակված դեկորատիվ հորինվածք է, որը պսակված է եղել քանդակազարդ ծավալային խաչով (պահպանվել են բեկորներ): Ճարտարապետական տարրերի ձևերն ու բուսական քանդականախշերը բնորոշ են հայկական վաղ միջնադարյան արվեստին: Ըստ կոթողի վերին քիվասալի արձանագրության, խաչը կանգնեցվել է հանուն «սրբոյ փրկչին», հավանաբար, որպես աղոթքի կոթող: Հուշարձանը իր նշանակությամբ և ծավալատարածական մտահղացմամբ հարում է Օձունի V-VI դդ. կոթողին: Կառույցի վրա կան արձանագրություններ, իսկ շրջապատում՝ XIII – XIV դդ. տեղաշարժված խաչքարեր, տապանաքարեր, ավերված եկեղեցու մնացորդներ:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *