Մ.թ.ա. 8-7 դդ. ջրանցք՝ Աշտարակ քաղաքում, Քասաղ գետի հունի վրա: Համաձայն ավանդույթի հին ժամանակներում Աշտարակը ջուր չի ունեցել: Ականատես անունով մի վարդապետ գնում է Մուղնի գյուղի տակը, մտնում Քասախ գետի ձորը և, ձորալանջով քարշ տալով իր գավազանը, ասում է. ՙԹո՛ղ այստեղով ջուր բարձրանա Քասախից՚: Եվ ջուրն Ականատեսի գավազանի հետքով դանդաղ սկսում է հոսել դեպի Աշտարակ: Մարդիկ այգիներ են տնկում և շենացնում գյուղը: Ականատեսը հետ է դառնում, գնում Սաղմոսավանք, ճգնություն անում: Ջրանցքն էլ նրա անունով կոչվում է Ականատեսի առու:

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *