3597 մ ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին: Գեղամա լեռնավահանի ամենաբարձր լեռնագագաթը: Հանգած հարբխ. կոն է` 50 մ խոր. և 500 մ շրջագծով խառնարանով, որի հատակը լցված է ջրով: Գոյացել է վերին անթրոպոգենում` հրաբխ. արտավիժումների և լավային արտահոսքի հետևանքով: Կազմված է գորշավուն խարամներից, լապիլներից և հրաբխ. ռումբերից: Տարվա մեծ մասը ձնածածկ է: Լանջերը լերկ են: Աժդահակ անվանումը հայոց բանահյուսության մեջ հայտնի է որպես մարաց թագավորի և վիշապի անուն:
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!